ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Արցախ և Հայաստանի որոշ հատվածներ

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվում են ռազմական բախումները․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս: ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին դուրս չգալ ստորև նշված շրջաններ և կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այդ շրջաններ ուղևորություններից․

Տավուշի մարզը՝ Մ4 և Մ16 ավտոճանապարհներից դեպի հյուսիս, Դիլիջանի ազգային պարկից դեպի Վրաստանի սահման,
Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք և հարավ, Մ10 ավտոմայրուղուց արևելք,
Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:

Մեկնաբանել