Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձը․ Արման Թաթոյան

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է Թաթոյանը։

Մեկնաբանել