Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 398 նոր դեպք, 1 059 մարդ առողջացել է: Մահացել է 28 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 538 է: Դրական է կատարված թեստերի 48,5 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 87 432
Առողջացածներ – 54 316
Փաստացի բուժվողներ -31 458
Ընդհանուր թեստեր – 397 596
Մահվան ելքեր – 1 300
Մահվան ելքեր այլ պատճառով – 358