Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։

«Նիստին նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի համալիրը, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ-ի երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ», – հավելել են Պաշտպանության նախարարությունում: