Ժնևում մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի հանդիպումը համանախագահների հետ

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդաալյանը և լուսանկար հրապարակել։

Հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հետաձգվեց։

Այսօր Ժնև է ժամանել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք առանձին հանդիպում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

Մեկնաբանել