Պուտինը ՌԴ ԱԽ նիստում քննարկել է Ղարաբաղի խնդիրը, ահաբեկչությունը Եվրոպայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում․ այս մասին ուրբաթ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով»:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: «Քննարկվել է Անդրկովկասում իրավիճակը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է նա:

Տե՛ս նաև՝ Պեսկովն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին