Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքն է, հաղորդում է Ռիա Նովոստին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների և ականատեսների՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների պատճառ է դարձել, քաղաքում մի շարք տներ են փլվել:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Ավելի վաղը հայտարարվել էր 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին՝ Հունաստանի Դոդեկանիսի շրջանում։

Մեկնաբանել