Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ 

Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։