Հոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ որ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակով անցել են գրոհի։ Գրոհի հետևանքով կոտորվել են, ապա մեծաքանակ դիեր թողնելով՝ հետ շպրտվել։ Միասնական տեղեկատվական կենտրոնում ամփոփելով ռազմաճակատում իրավիճակը՝ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտեր են եղել Արաքս գետից հյուսիս, ունենք դիրքային բարելավումներ, բայց մարտերը շարունակվում են։ Կենտրոնական հատվածում Մարտունի-Ճարտար ուղղությամբ փորձել են ռազմաճակատի գիծը ճեղքել, բավական ինտենսիվ մարտեր են եղել հիմնականում գրոհիչ խմբեր՝ հրետանու խիտ կրակի ներքո, բայց դիրքային փոփոխություն չկա»,- հայտարարեց նա։
Այսօր հակառակորդը հրետանային կրակ է վարել նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ։ Այս դրվագի վերաբերյալ ՊՆ-ն առաջիկայում պարզաբանումներ կներակայացնի։
Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր շուկայից արևմուտք դիվերսիոն-ահաբեկչական ուժերի չեզոքացման աշխատանքները շարունակվել են և կան արդյունքներ։ Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ինտենսիվությանը, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց՝ մարտերի սաստկությունը նվազել է, քիչ է կիրառվում զրահատեխնիկա, քանի որ ՊԲ ուժերն անմիջապես ցանկացած շարժվող թիրախ ոչնչացնում են։
Civilnet











