Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր․ Հայաստանի ՄԻՊ

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով նաև տեսանյութ։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: ՀՀ ՄԻՊ հրատապ քննության արդյունքներով, ԱՀ ՄԻՊ փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։

Մեկնաբանել