ԵՄ-ն 400 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ի բնակչության համար

Եվրոպական Միությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը տուժել է հակամարտության հետևանքով․ այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Մենք լրացուցիչ 400 հազար եվրո մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում և նրա մերձակայքում հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության անհետաձգելի պահանջները բավարարելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր»:

Մեկնաբանել