Հաստատվել է կորոնավիրուսի 2 381 նոր դեպք, 41 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 381 նոր դեպք, 1 001 մարդ առողջացել է: Մահացել է 41 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 611 է: Դրական է կատարված թեստերի 47,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 89 813
Առողջացածներ – 55 317
Փաստացի բուժվողներ -32 788
Ընդհանուր թեստեր – 402 588
Մահվան ելքեր – 1 341
Մահվան ելքեր այլ պատճառով – 367

Մեկնաբանել