Սթափության հորդոր Ռուսաստանից. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում գրում է.

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է՝ պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։