Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին հոկտեմբերի 31-ին անցել են հարձակման ռազմաճակատի ողջ երկանքով․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին հոկտեմբերի 31-ին անցել են հարձակման ռազմաճակատի ողջ երկանքով։ Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, բայց որոշ օջախներում ընթացել են ինտենսիվ գործողություններ»,-ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնական հատվածում որոշ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը նետել է մեծ ծավալով տեխնիկա և հետևակային ուժ, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը։ Այս ուղղությամբ հակառակորդին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում. « Հակառակ դրան՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշ դիրքեր ու ունենալ որոշ առաջխաղացում»,-վստահեցրեց ՊՆ ներկայացուցիչը։
Անդրադառնալով հրադադարի հնարավորությանը, Հովհաննիսյանը կարևորեց հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը և ըստ նրա՝ ՀՀ ԶՈՒ-ն մշակում է այդ մեխանիզմը, որ հրադադարը խախտող կողմը հստակ ֆիքսվի։ Մեկնաբանելով Ադրբեջան ուղարկված վարձկան Մուհամմադ Ալ Շխայիրի գերեվարումն ու ձերբակալությունը Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին խոստացավ ահաբեկիչների առկայության ու օգտագորման վերաբերյալ անակնկալներ հրապարակել։

Մեկնաբանել