Հաստատվել է կորոնավիրուսի 2 441 նոր դեպք, 22 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 441 նոր դեպք, 510 մարդ առողջացել է: Մահացել է 22 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 951 է: Դրական է կատարված թեստերի 45,2 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 92 254
Առողջացածներ – 55 827
Փաստացի բուժվողներ -34 691
Ընդհանուր թեստեր – 407 980
Մահվան ելքեր – 1 363
Մահվան ելքեր այլ պատճառով – 373