ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները․ այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին:
Գուտերեշը կողմերին կոչ է արել բարեխղճորեն և անհապաղ իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի միջոցով, ինչպես նաև նախկին պարտավորությունները, շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների հետ՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար: