Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը:

«Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:

Մեկնաբանել