Հռոմի պապը կրկին ԼՂ հակամարտության խաղաղ լուծման կոչ է արել

Նոյեմբերի 1-ին Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին՝ այն անվանելով ողբերգություն։

«Բոլոր սրբերի տոնի այս օրը եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ կա զինված բախում, որն ընդհատվում է կարճ զինադադարներով։ Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են։ Ռազմական գործողությունները ավելի շատ ազդում են քաղաքացիական բնակչության վրա։ Սա ողբերգություն է», – ասել է Ֆրանցիսկոսը։

Նա կոչ է արել հակառակորդ կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են «անմեղ մարդկանց արյան հեղմանը»։