Քիչ առաջ խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Ի դեպ, վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական 4 ԱԹՍ է խոցվել Արցախում։ Ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի ավելի քան 241 ԱԹՍ։