Ռուս սահմանապահներ չեն զոհվել․ Հայաստանում ՌԴ դեսպանատան հերքումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ 

«Ռուսական երկու սահմանապահների զոհվելու վերաբերյալ՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին դիմումների հետ կապված հաղորդում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցներին կոչ ենք անում զգուշությամբ և կշռադատված մոտենալ նան տեղեկատվական լցոնումներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նման տեղեկություն ժամեր առաջ տարածել էին որոշ կայքեր՝ հայտնելով, թե ռուս սահմանապահները զոհվել են Սյունիքի մարզում։