Կարմիր խաչի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել գերեվարված Միշա Մելքումյանի դին

Կարմիր խաչի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի դին։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տարեց տղամարդու դին Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել»,- ասաց Ամատունին։

Հոկտեմբերի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդել էր, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքոնյանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»,- ասել էր Թաթոյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել