Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Անկարա

Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այն հետևել էր Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորական արտահայտություններին։ Կայսերիում տեղի ունեցած Թուրքիայի Ազատություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) 7-րդ համագումարում Էրդողանը ասել էր․«Մակրոնը հոգեբանի կարիք ունի»։