Հաստատվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք, 28 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք,  639 մարդ առողջացել է: Մահացել է 28 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 350 է: Դրական է կատարված թեստերի 46,9 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 93 448
Առողջացածներ – 56 466
Փաստացի բուժվողներ -35 215
Ընդհանուր թեստեր – 410 524
Մահվան ելքեր – 1 391
Մահվան ելքեր այլ պատճառով – 376