Իրավիճակը Մարտունի, Մարտակերտ քաղաքներում և հարակից բնակավայրերոմ անհանգիստ է․ ԱԻ ՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը․ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»,- ասված է ԱԻ ՊԾ հաղորդագրությունում:

Մեկնաբանել