Երևանը նոր փոխքաղաքապետ կունենա՝ աշխարհազորի ստեղծման գծով

Երևան քաղաքը կունենա նոր փոխքաղաքապետ՝ կապված աշխարհազորի ստեղծման հետ։ Երևանի նոր փոխքաղաքապետը պետք է լինի Երևան քաղաքում ձևավորվող աշխարհազորի հրամանատարը։ Խորհրդարանում համապատասխան օրենսդրական փոփոխությունն առաջին ընթերցմամբ նոյեմբերի 2-ին հավանության արժանացավ։

Նոր հաստիքի ավելացմամբ Երևանը կունենա չորրորդ փոխքաղաքապետը։ Խորհրդարանում քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց նոր օերնսդրական լուծումները՝ պաշտպանության ոլորտի փոփոխությունների տրամաբանության մեջ են և նոր փոխքաղաքապետը պետք է համակարգի բացառապես աշխարհազորի հետ կապված գործառույթները։ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ճշտեց՝ ավելացված հաստիքը արդյո՞ք մշտական է լինելու, ինչին փոխնախարարը դրական պատասխան տվեց. «Դա կլինի մշտական հաստիք, որովհետև աշխարհազորի հետ կապված խնդիրները որաշակի ծավալով տարբեր ժամանակ մեծանում են ակմ փոխվում, բայց դրանք ոչ այդ իրավիճակում ենթադրում են կոնկրետ աշխատանքներ՝ մարդկանց նախապատրաստման կամ կանոնակարգման առումով։ Համենայնդեպս մենք գտնում ենք, որ կլինի մշտական»,-ասաց Տերտերյանը՝ ավելացնելով, որ նոր տեղակալը ամբողջ ծավալով պետք է զբաղվի միայն աշխարհազորի հարցերով։

Մինչ այս յոթ մարզերում ռազմական տարբեր գործիչներ նշանակվել էին փոխմարզպետներ։

Մեկնաբանել