Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը

Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը: Ինչպես ասված է AFP-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում, այս մասին նշել է երկրի Ներքին գործերի նախարար Ջերար Դարմանինին:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշահամալիրի պատերին գրել էին Էրդողանի անվան սկզբնատառերը (RTE- Recep Tayyip Erdoğan) ինչպես նաև իրենց կազմակերպության անվանումը՝ Grey Wolf: Նույնատիպ գրառում է հայտնվել նաև Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի վրա:

Մեկնաբանել