Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում «հանգամանալից քննարկել է ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր»

Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում: