Իտալիայի Պալերմոյի Քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:

Նշվում է, որ ճանաչումը կօգնի ոչ միայն վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնի դադարեցնել թուրք-ազերա-ահաբեկչական ռազմական հարձակումները, ինչը բազմաթիվ մահերի, քաղաքացիական բնակչության կազմում մեծ թվով վիրավորների և ենթակառուցվածքների ավերման պատճառ է:

«Համայնքային Խորհուրդը պարտավորում է քաղաքապետին և կոլեգիալ օրգանին գործի դնել բոլոր քաղաքական և վարչական գործողությունները՝ ուղղված

  • Հայցելու մեր ազգային իշխանություններից Արցախի Հանրապետոթյան ճանաչումը, մի այնպիսի քաղաքակիրթության գործողություն, որը կարող է բերել ոչ միայն ճիշտ գործողության իրականացման, այլ հատկապես վերջ դնել լռությանը, որն արդեն երկար ժամանակ է դառնում է հանցանքի հետ համաձայնության գործողություն;
  • Արտահայտելու Պալերմոյի Համայնքի համերաշխությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդին;
  • Դատապարտելու առանց երկմտանքի ադբեջանական հերթական ագրեսիան Արցախի Հանչապետության(Լեռնային Ղարաբաղ) տարածքներում;
  • Կառավարությունում խոսնակ լինելու ՝ համապատասխան լսարաններ հասցնելու Կովկասում թուրք նախագահի բազմակի միջամտությունների մտահոգությունները:
  • Տալու առավելագույն հանրայնացում հարցին, որպեսզի Պալերմոյի, ինչպես նաև ողջ Իտալիայի ժողողուրդը գիտակցեն ընթացիկ և պատմական ոտնձգությունները Հայաստանի, Արցախի Հանրապետության(Լեռնային Ղարաբաղ) և ընդհանրապես բոլոր հավատամքի քրիստոնեաների, քրդերի և տարածաշրջանի այլ փոքրամասնությունների նկատմամբ:
  • Հորդորելու Հանրապետության կրթության նախարարին, որպեսզի բոլոր տեսակի և մակարդակի դպրոցներում իրականացվի ուսումնասիրություն այն հիմանահարցերի շուրջ, որոնք ճնշում են տարածաշրջանը XX –րդ դարի հայկական ցեղասպանությունից ի վեր»,- նշված է ճանաչման մասին հաղորդագրության մեջ: