Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է հակառակորդի կողմից արձակված նոր զինատեսակ։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,- գրում են ԱԻՊԾ-ից։