Թուրքիան կարողանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան ծավալապաշտական իր նկրտումներով կարողանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին ուշացել է իր քայլերում: Սիվիլնեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա կարծում է, որ Թուրքիայի ազդեցության գոտիների որոշարկումը ամրագրվել է դեռ «Ազգային ուխտ»-ում, որի շրջանակում Անկարան փորձում է իրականացնել նեօսմանիզմի ծրագիր: Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ պայմաններում, երբ Թուրքիան վճռականորեն է տրամադրված, դժվար է սպասել որևէ անմիջական կամ ոչ անմիջական միջնորդության, որը կնվազեցներ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: