Ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են:

«Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա»,- գրել է նա:

Մեկնաբանել