Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել․ Ալեն Սիմոնյան

Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նաև գրել է, թե 2021թ. պետական բյուջեի նախագծով չկա 21% պարգևավճարների բարձրացում։

«Պատգամավորները պատերազմից առաջ նույնպես մի քանի ամիս չեն ստացել պարգևավճար (փոխանցվել է կովիդ հիմնադրամին)։ Ստացել են Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։ Պարգևավճար չստանալուց բացի՝ պատգամավորների մի մասն իրենց աշխատավարձն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են հիմնադրամին։ Ոչ միայն հիմա, այլև նախորդ ամիսներին։ Մարդիկ կան, մի քանի միլիոն դրամ են փոխանցել։ Պատգամավորներն այս ամենի մասին չեն խոսում»,- գրել է Սիմոնյանը։