Մարտունիից հարավ հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը վաղ առավոտից տարբեր ուղղություններով շարունակել է հարձակողական գործողությունները, Միասնական տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտունիից հարավ ընկած հատվածում Ադրբեջանի զինուժը զրահատեխնիկայի, հրետանու և օդուժի օգնությամբ փորձել է հարձակում զարգացնել, սակայն կորցնելով մի քանի զինտեխնիկա և մեծ քանակությամբ մարդուժ, հետ է շպրտվել ելման բնագծեր»,- նշեց նա։ Կեսօրին Քարվաճառի ուղղությամբ ծխածածկույթի քողի տակ դիվերսիոն նորթափանցման փորձ ևս եղել է, սակայն հրետանու հեռահար կրակով հակառակորդը հետ է մղվել։ 

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Շուշին և Ստեփանակերտը, որտեղ մասնավորապես թիրախավովել է մոր և մանկան առողջության կենտրոնը։