Հրթիռակոծությունից տուժած երկու քաղաքացիները վիրահատվում են

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել․ այս մասին  հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: