Շուշիում հարձակման հիմնական ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել, մարտերը շարունակվում են

Հետք պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որն Արցախից լուսաբանում է պատերազմը, Ֆեյսբուքում գրել է, որ Շուշիի ուղղությամբ մարտերն այս պահին էլ շարունակվում են: «Մերոնք նրանց հարձակման հիմնական ուղղությամբ կարողացել են հետ շպրտել»,- գրել է Բաղդասարյանը:

Ավելի վաղ արած մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել էր, որ շատ ծանր գիշեր էր, կատաղի մարտեր են Շուշիի ուղությամբ:

Պաշտպանության նախարար խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդել է, որ «Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ»։

Մեկնաբանել