Պատերազմ, երբ մարդու իրավունքները վերանում են. Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նրա թիմը գիշեր-ցերեկ աշխատում են ռումբերի տակ, քնում ռումբերի տակ, փորձում զեկույցներով, հարցազրույցներով շարժել միջազգային կազմակերպությունների, անհատների գութը: Մի քանի օր առաջ Բեգլարյանը՝ կանգնած Ստեփանակերտի ավերված ծննդատան առաջ, դիմում էր միջազգային հանրությանը՝ ասելով. ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում:

Այս էմոցիոնալ կոչը ազդե՞լ է արդյոք ժողովրդավար արժեքներ կրող կազմակերպությունների և մարդկանց վրա: Այս և մի քանի այլ հարցեր են ուղղել Ստեփանակերտում աշխատող ՍիվիլՆեթի Լևոն Արշակյանը և Թաթուլ Հակոբյանը Արցախի ՄԻՊ-ին: