Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 1 212 մարդ առողջացել է: Մահացել է 35 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 191 է: Դրական է կատարված թեստերի մոտ 52 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 97 150
Առողջացածներ – 58 811
Փաստացի բուժվողներ -36 502
Ընդհանուր թեստեր – 418 080
Մահվան ելքեր – 1 448
Մահվան ելքեր այլ պատճառով – 389