Պարգևավճարների մի մասը պետք է ուղղել ռազմական կարիքներին. Արկադի Խաչատրյան

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը կարծում է, որ պատերամի պայմաններում պետական համակարգի պարգևավճարների մի մասը պետք է վերանայել և ուղղել ռազմական կարիքներին: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Արկադի Խաչատրյանը խոսում է պարգևավճարների, պետական ապարատի արժանապատիվ վարձատրության և արդյունավետության խնդիրների մասին: