«Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց

Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում․ այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Այս կարևոր որոշման մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։