ՈՒԵՖԱ-ն «Ղարաբաղ» ՖԱ-ի ադրբեջանցի աշխատակցի գործունեությունը ժամանակավորապես արգելել է

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Նուռլան Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնել։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, հայտնում է Տասսը։

Իբրահիմովը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ կոչ անելով մինչև վերջին հայը ոչնչացնել։

Նա ջնջել էր հրապարակումը, սակայն ՈՒԵՖԱ-ն նրա նկատմամբ կարգապահական գործ էր բացել երկու հոդվածներով՝ «ռասիստական կամ այլ խտրական վերաբերմունք» և «քաղաքակիրթ վարքի հիմնական կանոնների խախտում»։

«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ կպատժի Իբրահիիմովին։ ՈՒԵՖԱ-ն հեռացրել է նրան մինչև քննության ավարտը։

Մեկնաբանել