ԵԱՏՄ-ից ներմուծվող և բանակին նվիրաբերվող ապրանքատեսակները կազատվեն հարկումից

Կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշել է ԵԱՏՄ տարածքից մի շարք ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից ու բնապահպանական վճարից։

Տնտեսվարողները այս արտոնությունից կարող են օգտվել, եթե ներմուծված ապրանքը ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի համաձայն նվիրատվությամբ հանձնում են զինված ուժերին։ 

Նշված հարկատեսակներից ազատվել են պարենային ապրանքներ, ծխախոտ, դեղագործական արտադրանք, կաշվե, ապակե, փայտե արտադրանքներ, մեքենաներ, սարքավորումներ, զենք-զինամթերք ու դրանց մասեր տողերը։