Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն

Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Մինչ այդ ՊՆ-ից հաղորդել էին ևս մեկ ԱԹՍ-ի չեզոքացման մասին, կրկին նույն հատվածում, բացի այդ հակառակորդի ԱԹՍ էր խոցվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում։