Լուսադեմին թշնամին տարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին և Մարտունին

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը․ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել