Հաստատվել է կորոնավիրուսի 2 413 նոր դեպք, 28 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 413 նոր դեպք, 1 324 մարդ առողջացել է: Մահացել է 28 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 992 է: Դրական է կատարված թեստերի մոտ 44,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 99 563
Առողջացածներ – 60 135
Փաստացի բուժվողներ -37 562
Ընդհանուր թեստեր – 423 485
Մահվան ելքեր – 1 476
Մահվան ելքեր այլ պատճառով – 390