Թշնամական ուժերը արևելյան հատվածում ձեռնարկել են հարձակման փորձ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ․ տեղեկացնում է Արցախի Հանրապտության Պաշտպանության բանակը։

«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել