Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից, ավերածությունները շատ են․ ԱԻ ՊԾ

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը. գրում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։