Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք կիրառել Թուրքիայի դեմ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։ 

Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։   

Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։