Թրյուդոն և Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը, այլ հարցեր

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը:

Բացի այդ, Թրյուդոն և Մակրոնն անդրադարձել են կորոնավիրուսի պանդեմիային եւ քննարկել կանադա-ֆրանսիական հարաբերությունները:

Մեկնաբանել