Հաստատվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք, 30 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք, 1 647 մարդ առողջացել է: Մահացել է 30 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 992 է: Դրական է կատարված թեստերի մոտ 42,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 101 773
Առողջացածներ – 61 782
Փաստացի բուժվողներ -38 088
Ընդհանուր թեստեր – 428 687
Մահվան ելքեր – 1 506
Մահվան ելքեր այլ պատճառով – 397