Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Մովսիսյանը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Մովսիսյանը։ Այս մասին հայտնում է Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։

«Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։